Սուրբ Ծննդյան ծես

Ուսուցչի լույսը. Սուրբ Ծննդյան նախաճրագալույց

Դասավանդողները բաժանվեցին տարբեր խմբերի և երկու օր շարունակ պատրաստվեցին Սուրբ Ծննդյան ծեսին։ Մի խումբը պարերգեր էր սովորում, մի խումբը պարեր, մի խումբը ծիսական խաղեր և ամենահամեղ խումբը պատրաստում էր ազգային խոհանոցից ուտեստներ։
Մարմարյա սրահում հավաքվեցին բոլոր դասավանդողները և միասնական կատարեցինք՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան շարական, «Այսօր տօն է», Գ. Նարեկացի «Հավուն-հավուն» և այլն։Միասնական պարերգեր՝Պաղ աղբյուր, Կռունկ, հոպ տուր ու թռի։Միասնական պարեր՝ «Էջմիածին» , «Գյովնդ»։Ականատես եղանք Բարեկենդանի ծիսական խաղ բեմականացմանը։Վերջում համտեսեցինք անուշահամ գաթան և հյուրասիրվեցինք Սուրբ Ծննդյան ծիսական սեղանից։

Ազգային խաղեր

Մարմնամարզական նախագծերի, ձմեռային մարզական խաղերի ստուգատես

Վայրը՝ հարավային դպրոց

Մասնակիցներ՝ 1․2 դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Մարինե Մանուկյան

Նպատակը՝

  • ծանոթացում ազգային խաղերին
  • ազգային  խաղերի ուսուցում
  • խմբով խաղալու հմտությունների զարգացում
  • մրցելու-հաղթելու կարողությունների զարգացում
  • ազգային ինքնության պահպանում, տարածում
Читать далее «Ազգային խաղեր»

Ճամփորդություն Ջրվեժի անտառապուրակ

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մեկնում ենք «Ջրվեժ» անտառապուրակ:

Օրը՝ հունվարի 14 ժամը՝ 10:30 — 15:00

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 1․2 դասարանի սովորողներ և 5 տարեկաններ

Պատասխանատու՝ Մարինե Մանուկյան և Գայանե Թորոսյան

Օգնական՝ Մարիամ Մարտիրոսյան և Անի Հակոբյան

Մարզիչ՝ Սյուզաննա Դանիելյան

Նպատակը՝ Մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում, մասնավորապես՝ սահնակ:

Читать далее «Ճամփորդություն Ջրվեժի անտառապուրակ»

Հունվարյան ճամբար

Ժամանակահատված՝ հունվարի 10-28 

Կրթահամալիրի լաբորատորիայի ուղեցույց
Առողջ հունվար․ ուղեցույց

Մասնակիցներ՝ հարավավային դպրոցի 1․2 «Պրպտիկ» ջոկատ

Ջոկատավար՝ Մարինե Մանուկյան

Տևողությունը՝ Հունվարի 10-28-ը

Աշխատակարգ

09։00-09։30-Ճամբարային ընդհանուր պարապմունք ջոկատներով
09։30-13։35-Ճամբարային, նախագծային գործունեություն:

Ընդմիջումներ-11:00, 14:00
13։35-17։00-երկարացված օրվա ճամբարային ջոկատի գործունեություն:

Ճամբարային նախագծեր՝

Ճամփորդություն Ջրվեժի պուրակ

•Ճամփորդություն կինոթատրոն

Ֆլեշմոբներ

  • Մայրենի՝ հունվարի 12
  • Շախմատ՝ հունվարի 28
  • Մաթեմատիկա՝ հունվարի 26

Ղափամայի ծես- հունվարի 28