Բնագիտական փորձեր.

Հեռավար աշխատանքային նախագիծ

Նպատակը՝

  • դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացում
  • Բնագիտական փորձի հիման վրա բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում
  • Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում
  • Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում

Խնդիրները`

Փորձերի ընթացքն ու արդյունքները գրանցելու կարողություն ձևավորել

Հարցեր ձևակերպել, առաջադրել և դրանց պատասխանները գտնել

Ճանաչել կարևոր տեղեկություններ, բացատրել տվյալները սեփական բառերով

Ձևավորել փորձերի ժամանակ անվտանգության պահպանման կանոնների կարողություն

Դատողություն անել տեղեկությունների մասին

Դիտարկումների հիման վրա կատարել եզրակացություններ

Ընթացքը՝

Փորձ 1

Անհրաժեշտ է ՝թաս, մատիտներ,ջուր,տոպրակ։

Փորձի նկարագրություն.

Տոպրակը հարմարեցնում ենք թասի վրա այնպես, որ կարողանանք տոպրակի մեջ ջուր լցնել: Ջուրը լցնելուց հետո, տոպրակը կապում ենք, որ ջուրը չթափվի: Ջրով լի տոպրակը պահելով թասի մեջ, սկսում ենք տոպրակի մեջ մտցնել մատիտներ: Արդյունքում տոպրակը չի պատռվում և ջուրը չի թափվում։

Փորձ 2

Աղը, պղպեղը և փուչիկը

Անհրաժեշտ է՝ աղ,պղպեղ,փուչիկ

Փորձի նկարագրություն.

Թղթի վրա լցնենք աղ և պղպեղը/սև կամ կարմիր/:Աղն ու պղպեղը լավ խառնենք:Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք:Փչած փուչիկը քսենք բրդյա շորին:Հետո այն մոտեցնենք աղ ու պղպեղի խառնուրդին:Ինչ կտեսնենք:Պղպեղը կկպնի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

Փորձ 3

Ձուն լողալ է սովորում

Անհրաժեշտ է — հում 2ձու, 2 ջրով բաժակ, մի քանի ճաշի գդալ աղ:

фокусы
фокусы

1. Հում ձուն գցում ենք ջրով լցված բաժակի մեջ — կտեսնեք, որ ձուն կիջնի բաժակի հատակը:

2. Ձուն հանում ենք բաժակի մեջից, բաժակի մեջ լուծում ենք մի քանի գդալ աղ:

фокусы
фокусы

3.Ձուն նորից գցում ենք բաժակի մեջ: Ձուն կլողա վերևում: 

Փորձեք էլի աղ ավելացնել և նկարագրեք …. ամեն գդալ աղ ավելացնելուց հետո որտեղ է լողում ձուն:

Փորձ 4

Գույնզգույն ծաղիկները

Անհրաժեշտ է՝ սպիտակ մեխակներ, սննդային ներկանյութ, ջրով լի բաժակ։

Փորձի նկարագրություն.

Բաժակի մեջ ջուր ենք լցնում, ավելացնում ենք ներկանյութը, խառնում ենք: Այնուհետև ներկված ջրով լի բաժակի մեջ դնում ենք սպիտակ մեխակը ու հետևում: Մի քանի ժամ հետո դիտարկում ենք,թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել:

Փորձ 5

Ցատկող ձուն

Անհրաժեշտ է ` ձու, ջուր, քացախ, թաս:

Փորձի նկարագրություն.

1.Հում ձուն դնենք ջրով լի բաժակի մեջ և թողնենք մի քանի ժամ:

2. Մի ուրիշ հում ձու դնենք քացախով լի բաժակի մեջ  և նույնպես թողնենք մի քանի ժամ:

4. Հետո նայենք , տեսնենք , թե ինչ տեղի կունենա: Կտեսնենք , որ ջրում գտնվող ձվի հետ ոչինչ չի պատահել:Իսկ այն ձուն ,որը գտնվել էր քացախաջրում փոխվել էր` նրա կճեպը փափկել է :Այդ ձվի կճեպը , եթե շոշափես , կհիշեցնի ռեզինե գնդակի:

Մեկ ուրիշ տարբերակ

Հանիր ձուն քացախից , պահիր թասի վրա որոշ բարձրության վրա :

Ձուն բաց թող: Կարծում ես այն կջարդվի: Փորձիր և կտեսնես , որ այն«վեր կցատկի», չի ջարդվի : Քացախի մեջ գտնվող ձվի կճեպը ենթարկվում է զանազան փոփոխությունների, սկզբից փափկում է , իսկ հետո ասես անհետանում է :

Կազմում ենք հարցեր՝

  • ի՞նչ տեսար, ինչ նկատեցիր (սովորողը նշում է իր դիտարկումները, մեկնաբանությունները)։
  • ինչպե՞ս ստացվեց (սովորողը սեփական բառերով փորձում է ինքնուրույն պատմել, թե ինչից ինչ եղավ, ինչու այդպես ստացվեց, անում է սեփական դատողություններ)։
  • ի՞նչն էր հետաքրքիր փորձի ընթացքում( մասնակիցներից յուրաքանչյուրը նշում է իր կարծիքը):

Սովորողները տեսաֆիլմի կամ ձայնագրության միջոցով պատմում են բնագիտական փորձերի մասին։Հոլովակն ուղարկել ուսուցչի էլեկտրոնային հասցեին՝ manukyanm@mskh.am։

Բնագիտական փորձ

Բնագիտական փորձ

Աբովյան Դավիթը կատարում է բնագիտական փորձ

Բնագիտական փորձ

Սամվելը կատարում է բնագիտական փորձ

Ալեքսանդրը կատարում է բնագիտական փորձ

Оставьте комментарий