Դդմածես

Մասնակիցներ` 1.2 դասարան

Տևողություն՝  հունվարի 18-31

Նախագծի նպատակը

  • Դդմի մասին տեղեկությունների ձեռքբերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում

Նախագծի խնդիրները

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • Լեզվամտածողության և երևակայության զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Հաշվելու, համեմատելու կարողության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Գործունեության ձևեր

  • Դդմի մասին հանելուկների հորինում
  • Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների` թխվածքաբլիթի, ղափամայի պատրաստում, դդմաչիր

Սերմնացան

Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում:  Սովորողները դդումները  գլորում են,  հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:

Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/

Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի
  • Ազգային պարերի ուսուցում

Ընտանեկան նախագծեր

  • Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում

Оставьте комментарий