Պատրաստվում ենք «Ատամհատիկ»-ի ծեսին

Նախապատրաստական աշխատանքները ամենհետաքրքիրն են…

Մեծ եռանդով պատրաստվեցինք աիդապետրոսյանական ամենամյա «Ատամհատիկ»-ի ծեսին և ունեցանք շատ գեղեցիկ տաղավար։

Ֆոտոպատում

Ուղիղ եթերը Սյուզաննա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։

Սուրբ Ծննդյան ծես

Ուսուցչի լույսը. Սուրբ Ծննդյան նախաճրագալույց

Դասավանդողները բաժանվեցին տարբեր խմբերի և երկու օր շարունակ պատրաստվեցին Սուրբ Ծննդյան ծեսին։ Մի խումբը պարերգեր էր սովորում, մի խումբը պարեր, մի խումբը ծիսական խաղեր և ամենահամեղ խումբը պատրաստում էր ազգային խոհանոցից ուտեստներ։
Մարմարյա սրահում հավաքվեցին բոլոր դասավանդողները և միասնական կատարեցինք՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան շարական, «Այսօր տօն է», Գ. Նարեկացի «Հավուն-հավուն» և այլն։Միասնական պարերգեր՝Պաղ աղբյուր, Կռունկ, հոպ տուր ու թռի։Միասնական պարեր՝ «Էջմիածին» , «Գյովնդ»։Ականատես եղանք Բարեկենդանի ծիսական խաղ բեմականացմանը։Վերջում համտեսեցինք անուշահամ գաթան և հյուրասիրվեցինք Սուրբ Ծննդյան ծիսական սեղանից։

Ծննդյան ծես

Հարավում ծես էր, իսկական ծննդյան ծես, քանի որ նշում էինք մեր Դավիթի ծննդյան ծեսը։ Դավիթը դարձավ յոթ տարեկան։Տոնական երգ ու պարով նշեցինք նրա ծննդյան ծեսը՝ ուրախ տոն պարգեվելով նրան։

Ծննդյան ծես

Այսօր Գոռ Այվազյանի ծննդյան օրն է։Գոռը դարձավ 6 տարեկան։ Կատարում ենք բանավոր հաշիվ.

  • մինչև վեցը ուղիղ հաշիվ և հետ հաշիվ
  • Վեցի հաջորդ — նախորդը
  • Վեցից 1-ով ավել , 2-ով ավել և 1- ով պակաս, 2-ով պակաս թիվը
  • 6-ը կենտ է թե՞ զույգ

Այնուհետև բարձր երգելով տոնում ենք Գոռի տարեդարձը։Գոռը երազանք է պահում և փչում տորթի մոմերը։ Սովորողները ասում են լավագույն մաղթանքները և հյուրասիրվում ծննդյան տորթից։

Ֆոտոպատում

Ծննդյան բացիկ

Տեխնոլոգիական աշխատանք.պատրաստում են ծննդյան բացիկներ։
Այսօր ընկեր Լուսինեի ծննդյան օրն է։Երկարացված օրվա ճամբարականները պատրաստում են նվեր-բացիկներ։

Ֆոտոպատում