Ճամփորդություն Ջրվեժի անտառապուրակ

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մեկնում ենք «Ջրվեժ» անտառապուրակ:

Օրը՝ հունվարի 14 ժամը՝ 10:30 — 15:00

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 1․2 դասարանի սովորողներ և 5 տարեկաններ

Պատասխանատու՝ Մարինե Մանուկյան և Գայանե Թորոսյան

Օգնական՝ Մարիամ Մարտիրոսյան և Անի Հակոբյան

Մարզիչ՝ Սյուզաննա Դանիելյան

Նպատակը՝ Մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում, մասնավորապես՝ սահնակ:

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • ճամփորդական քարտեզից օգտվելու կարողություն.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • սահնակիցօգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
  • կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • համագործակցային հմտությունների յուրացում:

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք «Ջրվեժ» անտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:

untitled (1)

Ճամփորդության ընթացքը. Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք «Ջրվեժ» անտառապուրակ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները:

Նախագծի ընթացքը՝

  • Քայլարշավ
  • Ձմեռային խաղեր (ձնագնդի, ձնեմարդի պատրաստում)
  • Ձնանկարչություն, ձնային ուսումնասիրություններ
  • Սահնակներով սահք

Ամփոփում. Սովորողները հրապարակում են պատմություններ՝ դիտարկելով քաղաքի ու անտառի ձմեռային նմանություններն ու տարբերությունները: Հրապարակվում են ֆոտոշարքեր, ռադիո հաղորդումը, սովորողների ճամփորդական պատմությունները:

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ
  • անհատական բուժարկղիկ
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք

Оставьте комментарий