Մանկավարժական ճամբար

Ճամբարի բովանդակությունը

1․ Ընդհանուր պարապմունք

2․Մասնակցություն «Սեբաստացի» փառատոնային ճամբարին

3․2022-2023 ուսումնական տարվա ամփոփում

  • Սովորողի գնահատում
  • Դասավանդողի գնահատում, ինքնագնահատում (հաշվետվություն)

4․ 2023-2024 ուսումնական տարվա պատրաստություն․ աշխատանք մասնախմբերով

  • Առարկայական ծրագրերի լրամշակում, համապատասխանեցում նոր չափորոշչին
  • Դասավանդողի ուսումնական փաթեթի լրամշակում, նորացում

5․ Նախագծային խմբերով աշխատանք

6․ Մուտք կրթահամալիր մանկավարժական ճամբար՝ հունիսի 19-23

6․ Մանկավարժական ճամբար Արատեսում՝ հունիսի վերջին շաբաթ՝ հունիսի 26-30 (եռօրյա)

13։00-ից՝

  • մասնակցություն «Սեբաստացի» փառատոնային ճամբարին
  • 2022-2023 ուսումնական տարվա հաշվետվություններ
  • ակումբներ (մարզական, քանդակ, գրական, ոսկեգործություն, ձեռագործ, պարատուն, ինժեներական ստեղծագործություն, երգչախումբ)

Ճամբարի աշխատակարգը

Հունիսի 12

9։00-9:20՝ ընդհանուր պարապմունք

9:20-12։00՝ 

  • ուսումնական տարվա ամփոփում․ մատենավարություն (ամփոփաթերթ, զարգացման բնութագիր)
  • 2022-2023 ուսումնական տարվա հաշվետվություններ

12։30-13։00՝ ընդմիջում

Читать далее «Մանկավարժական ճամբար»

Աթաբեկ Խնկոյան. Ծիածան

Մթին ամպերից եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը, ծագեց ջինջ արև:

Կանաչ ու կարմիր կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն ալ — գոհար դարձան:

Քամին հանդարտեց, էլ չկա փոշի.
Հողը տաքացավ, ծխեց գոլորշի:

ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

Ղ. Աղայան

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

Մեդիահեքիաթ

Ռոդարի և մեդիա /սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են, պատումը ձայնագրիչով ձայնագրում և այս ամենի օգնությամբ հենց իրենք ստեղծում են իրենց մեդիահեքիաթները:

02․05-05․05 շաբաթվա աշխատակարգ

Երեքշաբթի

Ընդհանուր պարապմունք — 9:00-9:15

1-ուրախ մաթեմատիկա — 9:20 — 10:05

2— ընտրովի — 10:10 — 10:55

3-նախաճաշ — 11:05 — 11:50

4 -ուրախ մայրենի — 11:55 — 12:40

Ընդմիջում — 12:40 — 12:55

5—պարտիզապուրակային աշխատանքներ. սերմնացան 12:55 — 13:35

Читать далее «02․05-05․05 շաբաթվա աշխատակարգ»