Սեղանի խաղեր

Հարավային դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականները խաղում են սեղանի խաղեր։

Սեղանի խաղերի շնորհիվ սովորողները սովորում են այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են համբերությունը, տրամաբանությունը, հիշողությունը, երեւակայությունը, բանավոր արտահայտությունը, համագործակցությունը, կենտրոնացումը և հիասթափության հանդեպ հանդուրժողականությունը։

Ֆոտոպատում

Մարզական հանդիպում

Սեբաստացու օրեր,կրթահամալիրի տոնին նվիրված մարզական հանդիպում երկարացված օրվա տարատարիք ճամբարականների մասնակցությամբ։Հանդիպում են 1.2, 2.2, 2.1, 3.3 դասարանցիները։

Ֆեյսբուքյան ուղիղ եթեր

Սեմինար-հանդիպում

Ազգային, բակային, մանկական խաղեր

Այսօր ունեցանք հետաքրքիր հանդիպում Հրայր Հովհաննիսյանի և Մարինե Մկրտչյանի հետ։Ծանոթացանք և խաղացինք ուժախաղեր, բակային, թիմային և այլ խաղեր։

Մանե Մուղնեցյան

Եթերում Հարավային դպրոց-պարտեզի 3.3 դասարանի սովորղ Մանե Մուղնեցյանն է։Մանեն «Ուսումնական աշուն» նախագծի շրջանակում ներկայացնում է իրենց բակի աշունը և արտասանում Համո Սահյանի «Աշուն» բանաստեղծությունը։

Հովհաննես Թումանյան «Աշուն»

Եթերում 3.3 դասարանի սովորող Արեգ Գուլքանյանն է։

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Ջան, ջան, ջան աշուն է

Ջան, ջան, ջան աշուն է։Երկարացված օրվա ճամբարականները հավաքում են գույնզգույն տերևներ և պատրաստում են աշնան ծառ։
Читать далее «Ջան, ջան, ջան աշուն է»