Ընտրովի մաթեմատիկա

1.Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:

2. Դավիթն ուներ մի քանի գնդակ: Հայրիկը նրան նվիրեց այնքան գնդակ, որքան նա ուներ, և Դավիթն ունեցավ 14 գնդակ: Քանի՞ գնդակ նվիրեց նրան հայրիկը:

3. Գնացքը կազմված է 15 վագոնից: Արամը նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Հայկը նստած է սկզբից հաշված՝ 13-րդ վագոնում: Նրանք նո՞ւյն վագոնում են, թե՞ տարբեր:

4. Դպրոցական մեկ սեղանի շուրջ կարող է նստել 2 հոգի: Այս պահին դասասենյակում կա 6 սեղան, իսկ սովորողները 18-ն են: Քանի՞ սեղան է պակասում: