Ընտրովի մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ խմբի սովորողներ, առաջարկում եմ խաղալ տրամաբանական խաղեր, լուծել ռեբուսներ և խնդիրներ։

Օգնի՛ր անցնել լաբիրինթը։

222
kids-2_1475150340-1600x1094
Читать далее «Ընտրովի մաթեմատիկա»

Ընտրովի մաթեմատիկա

  1. Ասա այն երկնիշ թվերը, որոնց գրության մեջ կա 7 թվանշանը։
  2. Դերձակն ունի 16 մետր կտոր, որից նա օրական կտրում է երկուական մետր ։Քանի՞ օր հետո նա կկտրի մահուդի   վերջին   կտորը։
  3. Տուփում  կան  4  գնդիկներ`  սև,  սպիտակ  և   կարմիր: Կարմիր  գնդիկները   այնքան են,  որքան  սև  և  սպիտակ  գնդիկները  միասին:  Քանի՞  սև  գնդիկ կա տուփում:

Ընտրովի մաթեմատիկա

  1. Մանեն 3 սրբիչ փռելու համար 4 ամրակ օգտագործեց (տես նկարը): Քանի՞ ամրակ է անհրաժեշտ ինը սրբիչը նույն ձևով փռելու համար:
1111
  1. Արամը 3-ներով (3, 6, 9…) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 4-երով: Ո՞ր թվերը երկուսի մոտ էլ կան:
  2. Դավիթը գրում է 1-ից մինչև 100 թվերը։ Նա 5 թվանշանը չի ճանաչում և բաց է թողում բոլոր այն թվերը, որոնցում կա 5 թիվը։ Որքա՞ն թիվ նա կգրի։
  1. 13 հոգի  պահմտոցի էին խաղում, նրանցից մեկը փակողն է :  Նա կարողացավ գտնել 9 հոգու: Դեռ  քանի՞  հոգու  նա պետք  է գտներ:

Ընտրովի մաթեմատիկա

1.Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:

2. Դավիթն ուներ մի քանի գնդակ: Հայրիկը նրան նվիրեց այնքան գնդակ, որքան նա ուներ, և Դավիթն ունեցավ 14 գնդակ: Քանի՞ գնդակ նվիրեց նրան հայրիկը:

3. Գնացքը կազմված է 15 վագոնից: Արամը նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Հայկը նստած է սկզբից հաշված՝ 13-րդ վագոնում: Նրանք նո՞ւյն վագոնում են, թե՞ տարբեր:

4. Դպրոցական մեկ սեղանի շուրջ կարող է նստել 2 հոգի: Այս պահին դասասենյակում կա 6 սեղան, իսկ սովորողները 18-ն են: Քանի՞ սեղան է պակասում:

Բանավոր մաթեմատիկա

Միևնույն թվանշանների ու թվաբանական գործողությունների միջոցով ստացի՛ր անհրաժեշտ թիվը:

ա) Երեք 5-ով ստացի՛ր  5:

բ) Երեք 6-ով ստացի՛ր 6:

գ) Երեք 5-ով ստացի՛ր 4:

Կռահելով օրինաչափությունը՝ գտիր հաջորդ թիվը:

4, 5, 8, 13, 20, …

Կռահելով օրինաչափությունը՝ գտիր հաջորդ թիվը:

1, 3, 7, 13, …

Կռահելով օրինաչափությունը՝ գտիր  հաջորդ թիվը:

1, 4, 10, 22, …

Ընտրությամբ գործունեության ծրագիր․ բանավոր մաթեմատիկա

Դասընթացի նպատակն է.

զարգացնել աշակերտի դատողական ու տրամաբանական ընդունակությունները, հասկանալ մաթեմատիկայի գործածման կարևորութունը առօրյա կյանքում և զարգացնել համապատասխան հմտությունները:

Читать далее «Ընտրությամբ գործունեության ծրագիր․ բանավոր մաթեմատիկա»

ԲԱՆԱՎՈՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

  • 21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 թվերից ընտրեք երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:
  • Ասա այն երկնիշ թվերը, որոնց գրության մեջ կա 7 թվանշանը։
  • Դերձակն ունի 16 մետր կտոր, որից նա օրական կտրում է երկուական մետր ։Քանի՞ օր հետո նա կկտրի մահուդի   վերջին   կտորը։
  • .Թվերը տեղադրի՛ր այնպես, որ յուրաքանչյուր կշեռքի վրա հավասար լինի:
Image (6)
  • Տրված պատկերները գծի՛ր առանց մատիտի ծայրը թղթից հեռացնելու: Նույն գծի վրայով երկրորդ անգամ անցնել չի կարելի: