Ուսումնական ամառ նախագծի ամփոփում

2.2 դասարանի սովորողները պատմում են ամառային ուրախ հանգստի մասին, պատմում հեքիաթներ , խաղում ընտանեկան ինտելեկտուալ խաղեր…

Զաքարյան Էրիկի ուսումնական ամառը

«Բրեմենյան երաժիշտները» Էրիկի աչքերով

«Կախարդական լավաշը». պատմում է Էրիկը

Էրիկը ամփոփում է ամառը

Ինտելեկտուալ խաղ

«Կիկոսի մահը» պատմում է Տրդատը

Եվան պատմում է «Կացին ախպեր» հեքիաթը

Читать далее «Ուսումնական ամառ նախագծի ամփոփում»

Թռչունի մտածմունքը

Թռչունի մտածմունքը

Հովհաննես Թումանյան

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
              Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
              Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի 
              Մի փոքրիկ բընում, 
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
              Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած, 

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած, 
              Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
              Ամեն տեղ գընում, 

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։