Դեպի Մաշտոցներ մատուռ

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Մեկնում՝ ժամը 9:30
Վերադրաձ՝ ժամը 16:00
Ճամփորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.4 , 2.2 դասարանի սովորողներ
Օրը՝ 05.09.2022
Հեռավորությունը՝ Երևան- Սևան — 66,2 կմ, 1ժամ 8րոպե
Սովորողների թիվը՝ 21
Ճամփորդության պատասխանատուներ՝ Գայանե Թորոսյան, Մարինե Մանուկյան 

Օգնական՝ 

Երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան
Վարորդը՝ Արարատ Դալլաքյան

Ճանապարհի նկարագրություն՝ /Երևան-Առինջ-Հրազդան-Արգել-Չարենցավան-Սևան/
Առաջին կանգառ- Գեղամա լեռնաշղթա
բարձունքի հաղթահարում, քայլում ենք դեպի Մաշտոցներ մատուռ
Երկրորդ կանգառ- Սևանի քաղաքային լողափ:

Նպատակը՝
Բարձունքի հաղթահարում, հայրենագիտական գիտելիքների հարստացում, էկոլոգիական գործունեություն։

Խնդիրները՝ 

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկոլոգիական աշխատանքի իրականացում.
  • լուսանկարչական գործունեություն
  • Բացօթյա նկարչական պլեներ
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Ճամփորդության ընթացքում նախատեսում ենք՝

  • չափումներ՝ չափում ենք Երևանից-Սևան ճանապարհը որքա՞ն ժամանակում ենք անցնում
  • բերանացի Թումանյանական ընթերցումներ
  • բացօթյա պլեներ՝ Մաշտոցներ բարձունքից հայացք Սևանին
  • լուսանկարչական պլեներ՝ Սևանը իմ ֆոտոխցիկից

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, պահեստային գուլպա
  • Լողազգեստ, լողաթափ, սրբիչ
  • Գուաշ, վրձին, A3 չափի թուղթ
  • Խաղեր՝ գնդակ, պարան, օղակ
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • անհատական բուժարկղիկ
  • Բրդուճներ, մրգեր, ջուր

Ընթերցանության նյութեր

Կանանչ ախպեր

Հ․Թումանյան

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Լուսաբացին

Հ.Թումանյան

Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
-Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,
Զարթնեց մթում ծիտը ծառին.

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

Երաժշտական մասը՝ Մարիամ Մնացականյանի։

Մասնակիցների ցանկ