Օրերը Վաղաշենում

Օգոստոսի 11-13-ը մեր ջոկատը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց շարժվեց դեպի Վաղաշեն՝ եռօրյա, բնապահպանական վրանային ճամբար:

Ժամերգություն

Առաջին կանգառը Հայրավանքն էր:

Վերջապես հասանք մեր ճամբար: Շատ ուրախացանք ճամբարը տեսնել ավելի գեղեցիկ, հարմար, խնամված ու նորացված: Տեղավորվելուց հետո սկսվեցին մեր անմոռանալի օրերը: 

Առավոտյան պարտադիր նախավարժանքից հետո, ամբողջ օրվա կտրվածքով անընդհատ կազմակերպվում էին ֆուտբոլային, վոլեյբոլային մրցաշարեր:

Կատարել ենք բնապահպանական աշխատանքներ, մաքրել Վաղաշենյան լողափի հատված և իհարկե վայելել ուրախ լողը։

Վերադարձին հաղթահարեցինք Բերդկունքի բարձունքը։
Ճամբարականները վերադարձել են մեծ տպավորություններով և բավականություն ստացած։

Տե՛ս ֆեյսբուքյան պատումները։

  1. Ծննդյան ծեսը ճամբարում։
  2. Մարզական խաղեր
  3. Օր առաջին։ Հագեցած օրվա ֆոտոպատում։
  4. Փայտ հավաքոցի
  5. Ափի մաքրման աշխատանքները շարունակվում են, իսկ լողորդները լողում են
  6. Լողում ենք
  7. Մի որդի պատմություն
  8. Խարույկաշատ
  9. Օր 2-րդ ֆոտոպատում լողափնյա_խոհանոցային
  10. Հերթափոխի հանձնում
  11. «Հայրենագիտական բացահայտումներ՝ Կանգառ Հայրավանքում և Բերդկունքում

Оставьте комментарий