Պրպտան TV

Նախագծի մասնակիցներն են՝Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ և ծնողներ

Թողարկման ժամանակացույց՝ յուրաքանչյուր երկուշաբթի

Նախագծի համակարգող՝ Մարինե Մանուկյան 

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը․

ունենալ TV-ի, որտեղ կներկայացվեն հետաքրքիր իրադարձություններ, օրվա խորհուրդներ , աճպարարություններ և այլն։

Խնդիրները՝

  • սեբաստացի սովորողներին մեկ նպատակի շուրջ համախմբել
  • սովորողների մոտ ազատ խոսելու կարողության զարգացում
  • թիմային աշխատանք կատարելու կարողության զարգացում
  • ստեղծագործութնուններ ընթերցելու և ընտրելու կարողության զարգացում
  • պլանավորված աշխատելու հմտության զարգացում

Նախագծի իրականացման ընթացքը․

Նախապատրաստական փուլ․

Paint համակարգչային ծրագրով սովորողները ստեղծում են TV-ի համար լոգոտիպեր։
Միասնական ստեղծում են տաղավար։ Ձևավորում տաղավարը։

Յուրաքանչյուր շաբաթ ընտրվում է մի թեմա ։ Ողջ շաբաթվա ընթացքում աշխատում ենք ընտրված թեմայի շուրջ, պրպտումներ ենք կատարում տվյալ թեմայի շուրջ , ընդգրկելով նաև ընտանիքի անդամներին։Ամեն շաբաթ սցենարը բաժանում ենք սովորողների միջև և ուրբաթ օրը նկարահանում TV-ին։

Ամփոփման փուլ

Նկարահանելուց հետո IMove մոնտաժային ծրագրով ստեղծվում է TV—ին հրապարակվում YouTube-յան ալիքում, դասարանական բլոգում, Հարավային դպրոցի ենթակայքում և կրթահամալիրի կայքում յուրաքանչյուր երկուշաբթի։

Оставьте комментарий