Ռոդարիական ձմերուկուտոցի

Այսքան զվարճալի ձմերուկ միայն մենք ունենք…

Ձմերուկը պարանին է , իսկ ճամբարականները պետք է ուտեն առանց ձեռքերի օգնության։ Խաղը դարձավ զվարճանք , մի լավ ծիծաղեցինք ու համտեսեցինք ամենաքաղցր ու համեղ ձմերուկը։

Ֆոտոպատում

Լողափնյա ճամբար. օր 2-րդ

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, լողափի խնամքով։ Արդեն անհամբեր նախաճաշին էին սպասում, լողափում լողազգեստներով համեղ նախաճաշեցինք, ու սկսեցին լողալ ու վայելել արևի ջերմությունը։ Լողալուց հետո մի փոքր խաղացինք, իրականացրինք նկարչական պլեներ։ Շատ կարևոր է նաև շրջակա միջավայրի մասին հոգ տանելը, այդ պատճառով հավաքեցինք բակի աղբը ու եկանք լվացվեցինք ու ճաշեցինք, չէ որ ահագին աշխատել էինք։ Ճաշելուց հետո դուրս եկանք բակ՝ բակային խաղեր խաղացինք, վերադարձանք, դասասենյակը կարգի բերեցինք ու

Ֆեյսբուքյան ուղիղ եթեր։

պատրաստվեցինք տուն գնալուն։

Հավեսի ճամբար

Սա իրական հավեսի ճամբար է, ուր բոլորը ժպտում են։

Այսօր ճամբարականների հետ օրը սկսեցինք լողավազանի ստուգատեսով։ Միասին խնամեցինք , մաքրեցինք լողավազանը, ջրեցինք հարակից տարածքը և տարածեցինք քարերը։ Արդեն խնամված լողափում փռեցինք սրբիչները և սկսվեց ամենաուրախ լողը։ Պատրաստեցինք ամառային մրգային աղցան և համտեսեցինք։

Ֆոտոպատում

Ֆեյսբուքյան ուղիղ եթեր

Գյուղական ճամբարի ամփոփումը Արտավան գյուղում

Վաղ առավոտյան ճանապարհ
ընկանք դեպի Արտավան գյուղը: Ճամբարականները մեզ դիմավորեցին մեծ կարոտով և լիքը պատումներով։ Պատմում էին իրենց անցկացրած գյուղական ճամբարային օրերի մասին՝ լավաշ ու գաթա թխելու, ոչխարներին արածացնելու, կով կթելու, պանիր մերելու և այդպես շարունակ:

Читать далее «Գյուղական ճամբարի ամփոփումը Արտավան գյուղում»

«Ուսումնական ամառ» նախագիծ

Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ Ամառային արձակուրդները անցկացնել հետաքրքիր և ուսումնական։ Զարգացնել և ամրապնդել կարդալու, մտածելու, ստեղծագործելու կարողությունները, ամառային ուսումնկան արձակուրդի ընթացքում վերհիշել սովորածը և ամրապնդել: 

Ժամկետը՝ մինչև ամառային արձակուրդների ավարտը

Читать далее ««Ուսումնական ամառ» նախագիծ»