Լողուսուցում

Լողը սովորողների ամենասիրելի դասընթացն է։Սովորողները արդեն ինքնուրույն զգեստափոխվում են, ցնցուղ ընդունում և շտապում մտնել ջուրը։

Ֆոտոպատում

Մաթեմատիկայի նոյեմբերյան ֆլեշմոբ

Կրթահամալիրում իրականացվող ամենամսյա մաթեմատիկայի ֆլեշմոբին մասնակցեցին նաև 1.2 դասարանի սովորողներն իրենց ընտանիքաի անդամներով: Ֆլեշմոբերը ընտանեկան դպրոցի կարևորագույն մասն են կազմում: Ֆլեշմոբերը հնարավորություն են ընձեռում ստեղծել սերտ համագործակցային կապ ինչպես դպրոցի և ընտանիքի միջև, այլև սովորողի և ընտանիքի անդամների միջև:

Նոյեմբերին մասնակցել են 1.2 դասարանի 10 ընտանեկան դպրոցները՝

  1. Զեյթունեան Ռիթթա և ընտանիք
  2. Ղևոնդյան Եվա և ընտանիք
  3. Տրդատ Հովհաննիսյան և ընտանիք
  4. Բեգլարյան Լիլի և ընտանիք
  5. Տեր-Դավիթյան Դանիել և ընտանիք
  6. Բաբայան Սամվել և ընտանիք
  7. Խաչատրյան Ռաֆայել և ընտանիք
  8. Մարտիրոսյան Մարիա և ընտանիք
  9. Խերունցյան Միքայել և ընտանիք
  10. Ավետիսյան Արաքսի և ընտանիք

Ֆլեշմոմբի ամփոփ ֆայլը տե՛ս այստեղ:

Նոյեմբերյան ֆլեշմոբը տե՛ս այստեղ:

Ծննդյան ծես

Այսօր Գոռ Այվազյանի ծննդյան օրն է։Գոռը դարձավ 6 տարեկան։ Կատարում ենք բանավոր հաշիվ.

  • մինչև վեցը ուղիղ հաշիվ և հետ հաշիվ
  • Վեցի հաջորդ — նախորդը
  • Վեցից 1-ով ավել , 2-ով ավել և 1- ով պակաս, 2-ով պակաս թիվը
  • 6-ը կենտ է թե՞ զույգ

Այնուհետև բարձր երգելով տոնում ենք Գոռի տարեդարձը։Գոռը երազանք է պահում և փչում տորթի մոմերը։ Սովորողները ասում են լավագույն մաղթանքները և հյուրասիրվում ծննդյան տորթից։

Ֆոտոպատում