Լավաշթխիկ

Վերջապես վազեցինք թոնրի մոտ, որը արդեն վառված էր։Սովորողները գրտնակեցին, բացեցին գնդերը։Տղաները պատրաստի լավաշները տարան մառան և միասին կերանք մեր ձեռքով թխած հացը, որը անմահական համ ուներ։

Ֆոտոպատում

Հեքիաթի տպավորությունները

Վերջապես պետք է տեսնենք Մամիկին։Կանչեցինք Մամիկին և նա եկավ բարևի փոխարեն երգով։Սովորողները Մամիկին տեսնելով մտածեցին սկսում ենք լավաշթխիկը, բայց ոչ , դեռ պետք է լսենք հացի մասին հեքիաթը, կիսվենք տպավորություններով և երբ կանցնենք բոլոր փորձությունները նոր կսկսենք լավաշթխիկը։

Հեքիաթը Ֆեյսբուքյան ուղիղ եթերից

Վերևից ընկան շա՜տ խնձորներ. ֆոտոպատում

Կախարդական դուռը

Ճամփորդում ենք «Կէան» կրթամշակութային կենտրոն։Պետք է իրականացնենք լավաշ թխենք՝ իսկական լավաշ։Նախ պետք է անցնենք հեքիաթի փորձությունները։

Ֆեյսբուքյան ուղիղ եթեր

Ֆոտոպատում 1

Ֆոտոպատում 2