Ծնողը՝ ուսումնական գործընթացի կազմակերպող

«Հարթակում ծնողն է» նախագիծը սովորողների համար նոր մասնագիտությունների բացահայտման և հմտությունների ձևավորման կարևոր ուղիներից մեկն է , որի միջոցով ամրապնդվում է ծնող-սովորող-դպրոց կապը։ Այս նախագծի ընթացքում ծնողներին հնարավորություն է տրվում լավ ճանաչել հեղինակային մանկավարժությունը, դպրոցը, ուսուցիչներին, սեփական երեխային։ Ծնողը դառնում է կրողը և կազմակերպոպող ուսումնական գործընթացին։

Ծնողները սովորողներին ներկայացնում են իրենց մասնագիտական հմտությունները, պատմում իրենց մասնագիտության առանձնահատկությունների մասին , խոսում մասնագիտական կարևոր տեղեկությունների մասին, տեղում կազմակերպում մասնագիտական պարապմունք սովորողների հետ , պատասխանում սովորողներին հետաքրքրող հարցերին տվյալ մասնագիտության վերաբերյալ։ Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակներում ունեցել ենք ութ վարպետության դաս։

Ամենատպավորիչ դասերից է եղել մնջախաղի վարպետաց դասը , որը վարեց Դանիել Տեր- Դավիթյանի մայրիկը՝ Մերի Կիրակոսյանը։ Մերին մնջախաղի թատրոնի դերասանուհի է և մեզ սովորեցրեց մնջախաղի մի քանի վարժանքներ , գաղտնիքներ։ Սովորողները պատկերացրին, որ իրենց դիմաց պատ կա և այդ պատից պետք է բռնեն։ Պատկերացրին , որ ջրափոս է և պետք է ցատկեն։ Հայելի երկու սովորող կանգնում են դեմ-դիմաց, մեկը շարժումներ է անում , իսկ մյուսը նույնությամբ պետք է կատարի։ Հաջորդ հանդիպմանը սովորողները արդեն շատ վստահ էին, կարողանում էին արագ կողմնորոշվել և միասին ունեցանք փոքրիկ բեմադրություն։

1. Նախագիծ՝ Մնջախաղի վարպետաց դաս

Արդյունք՝ Մնջախաղի վարպետաց դաս

2. Նախագիծ՝ Նկարչուհի տատիկ. վարպետաց դաս

Արդյունք՝ Հարթակում նկարչուհի տատիկն

3. Նախագիծ՝ Առաջին բուժ. օգնություն. վարպետաց դաս

Արդյունք՝ Վարպետության դաս.առաջին բուժօգնություն

4. Նախագիծ՝ Հարթակում երաժիշտ մայրիկն է

Արդյունք՝ Հարթակում երաժիշտ մայրիկն

5. Նախագիծ՝ Վարպետության դաս.ատամնաբույժ մայրիկը

Արդյունք՝ Հարթակում ատամնաբույժ մայրիկն է

6. Նախագիծ՝ Մնջախաղի վարպետաց դաս

Արդյունք՝ Հարթակում սցենարիստ ծնողն է

7. Նախագիծ՝ Հարթակում ծնողն է.խոհանոցային գործունեություն

Արդյունք՝

8. Նախագիծ՝ Հարթակում հուլունքագործ մայրիկն

Արդյունք՝ Հարթակում ծնողն է

Оставьте комментарий