Հարթակում ծնողն է.խոհանոցային գործունեություն

Մասնակիցներ՝ հարավային դպրոց-պարտեզի 2.2 դասարանի սովորողներ

Գործունության կազմակերպիչ՝ ծնող Սերինե Աղախանի

Վայրը՝ Հարավային դպրոցի խոհանոց

Օրը՝ հոկտեմբերի 21

Նպատակը՝ սովորողները կպատրաստեն շոկոլադե քաղցրավենիք: Կշարունակեն յուրացնել խոհանոցային-աշխատանքային հմտություններ

Խնդիրներ

  • զարգացնել ինքնասպասարկումը
  • զարգացնել խմբով աշխատելու կարողությունները
  • յուրացնել աշխատանքային հմտությունները 
  • իմանալ ,թվարկել շոկոլադե քաղցրավենիք պատրաստելու բաղադրիչները
  • իմանալ շոկոլադե քաղցրավենիք պատրաստելու գործողությունների հաջորդականությունը
  • իմանալ մթերքի անվանումները
  • պատրաստել, ապա հավաքել աշխատանքային իրերը
  • պատմել կատարած աշխատանքի մասին

Անհրաժեշտ պարագաներ՝ 

  • շոկոլադ
  • գունավոր կոնֆետներ
  • միրգ
  • մաշմելո
  • սերուցք

Նախագծի ընթացքը՝ Սովորողները պատրաստելու են շոկոլադե քաղցրավենիքներ։ Նախապես կծանոթանանք և կթվարկենք, ինչ մթերք է պետք, կհալեցնենք շոկոլադը, կզարդարենք մրգերը և կհամտեսենք։ Պատրաստի քաղցրավենիքները կվաճառենք Հարիսայի ծեսին։

Оставьте комментарий