«Տիեզերք» նախագիծ

Նախագծի անվանումը՝ «Տիեզերք»

Մասնակիցներ՝ 2.2 դասարան

Նախագծի իրականացման վայրը՝հարավային դպրոց-պարտեզ

Նախագծի իրականացման ժամանակը՝ շուրջտարյա

Նպատակը՝ Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները`
• Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
• Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
• Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում
• Աշխատանքային խմբերի ձևավորում (անհատական, խմբային, դասարանական)
• ՏՀՏ միջոցների, համակարգչային ծրագրերի կիրառման հմտությունների զարգացում
• Ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ
• «Տղան և արևը»
• «Արևն ու լուսինը»
• «Լուսինը»
• «Աղջիկն ու արևը»
Ուսումնական գործունեության ոլորտները՝
Մայրենի
• Ստեղծագործել, հորինել փոքրիկ պատմություն անսովոր երևույթների մասին:

ՏՀՏ
• Աշխատել Paint ծրագրով:
Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա
Նկարել Երկիր մոլորակը, Իմ մոլորակը, Տիեզերքը թեմաներով նկարներ: Մրգերից պատրաստել տիեզերական կոլաժ-կերպարներ:
Հաջորդ քայլը համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները համակարգչում:
• Նկարել երկնային մարմինները՝ արև, լուսին:
• Նկարել գիշեր, ցերեկ, և որպես նախագծի ամփոփում՝ նկարել տիեզերքը:
• Դիտել ուսումնական մուլտֆիլմ աստղագիտության մասին:
Մաթեմատիկական գործունեություն
առաջադրանքներ առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ ( վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը, մեծ է, փոքր է, հավասար է): Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով:
Նախագծի արդյունքում՝
Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած ինֆորմացիան տիեզերքի, Երկիր մոլորակի մասին:

Արդյունքը կներկայացնենք՝ տեսանյութերի, ֆոտոշարերի և բլոգային պատումների տեսքով։

Оставьте комментарий