Մնջախաղի վարպետաց դաս

Հարթակում ծնողն է՝ Մերի Կիրակոսյանը՝ Դանիելի մայրիկը։Մերին մնջախաղի թատրունի դերասանուհի է և այսօր մեզ սովորեցրեց մնջախաղի մի քանի վարժանքներ , գաղտնիքներ։ Սովորողները պատկերացրին, որ դիմացը պատ կա և այդ պատից պետք է բռնեն։Պատկերացրին , որ ջրափոս է և պետք է ցատկեն։

Հայելի. երկու սովորող կանգնում են դեմ-դիմաց, մեկը շարժումներ է անում , իսկ մյուսը նույնությամբ պետք է կատարի։

Սովորողները ունեցան շատ հետաքրքիր և հագեցած օր ։

Ֆոտոպատում

Ֆեյսբուքյան ուղիղ եթեր՝

1

2

3

Տեսաֆիլմ՝

«Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդություն.բարձունքի հաղթահարում

Ճամփորդության օրը՝ 27.05.2022 

Ժամը՝ 10:00-15:30

Ճամփորդության վայր՝ Գեղարքունիքի մարզ, ավան Ծաղկունք, Սուրբ Սարգիս մատուռ։

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, 1.2 դասարանի սովորողներ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Գայանե Թորոսյան, Մարինե Մանուկյան

Օգնականներ՝ Անի Հակոբյան ,Էլիզաբեթ Ադիկյան

Համագործակցություն՝ երաժշտության ուսուցիչ Մարիամ Մնացականյան

Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու է մայիսի 27-ին:

Մայիսի 27-ին Հարավային դպրոցի 5-6 տարեկանները , 1.2 դասարանի սովորողները և ծնողները , մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում կիրականացնենք համագործակցային աշխատանք և «Համբարձման ծեսը», կտոնենք միասին՝ բարձունքը հաղթահարելով։

Նպատակը՝ Հանրապետության տոն․ բարձունքի նվաճում, Համբարձում ազգային ծեսի իրականացում։

Читать далее ««Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդություն.բարձունքի հաղթահարում»