Նորից մուտք սեբաստացիական մեծ ընտանիք

Կարոտած…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում եմ դեռ 2015 թվականից։Առաջին անգամ համալսարանն ուղարկեց մանկավարժական պրակտիկայի և մի հսկայական ցուցակից ընտրեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և արդեն ամեն տարի պրակտիկան անցա կրթահամալիրում։Պրակտիկան անցել եմ Հռիփսիմե Առաքելանի դասարանում, ծանոթացանք նախագծերին, միասին ճամփորդեցինք։

2015 թվականի ամռանը Հարավային դպրոց- պարտեզի նախակրթարանում կատարել եմ կամավորական աշխատանք։Ամեն օր էլ ավելի եռանդով էի գալիս, սաներին շատ սիրեցի, օրերն անցնում էին հագեցած ու հետաքրքիր։

2018 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո, շտապեցի վերապատրաստման և ընդունվեցի աշխատանքի՝ որպես երկարացված օրվա կացմակերպիչ։Աշխատեցի Մելքոնյան Տաթևի հետ, ով ինձ օգնեց ամեն հարցում՝ նախագծերի մշակման, ճամբարականների հետաքրքիր առօրյայի կազմակերպման հարցում։Աշխատեցի մեկ տարի ու այդ մեկ տարվա ընթացքում սովորողների հետ համատեղ իրականացրել ենք տարբեր ուսումնական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, միասին հաղթահարեցինք շատ բարձունքներ և առաջին բարձունքն եղավ Արագածը ։Հենց Արագածի բարձրունքից է սկսվել իմ մուտքը դեպի կրթահամալիր։

Читать далее «Նորից մուտք սեբաստացիական մեծ ընտանիք»

«Էկոտուր 2022» վարդատունկ — ծառատունկ

Օրը — 07.05.2022թ․

Ժամը — 11:00-13:30

Վայրը — Հարավային դպրոցի 1-2 դասարան

Մասնակիցներ — 1-ին դասարանցիներ, ծնողներ և նրանք ովքեր ցանկանում են մասնակցել

Նպատակը՝

  • Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
  • Ծաղիկների, ծառերի, թփերի տունկ
  • Բույսերի տնկում կրթահամալիրի Հարավային դպրոց պարտեզում
  • Փոքր հասակից սիրո և հոգատարություն սերմանում դեպի բույսը, միջավայրը:

Խնդիրները՝

  • Ծառերի տունկ
  • Միջավայրի ձևավորում
  • Երկրագործական հմտությունների ձեռքբերում

Գործունեության ձևեր՝

  • Ծանոթացում աշխատանքային գործիքներին
  • Սովորել ճիշտ օգտվել աշխատանքային գործիքներից
  • Ծառերի, ծաղիկների, թփերի խնամք
  • Ամենօրյա միջավայրի  խնամք

Անհրաժեշտ գործիքներ` բահ, պատգարակ, փոցխ, աշխատանքային ձեռնոցներ:

Արդյունք՝

Վարդատունկ — ծառատունկ

«Էկոտուր 2022 » կանաչ Հարավում

Մնջախաղի վարպետաց դաս

Վարպետության դասը վարելու է Հարավային դպրոցի 1-2 դասարանի սովորող՝ Դանիել Տեր- Դավիթյանի մայրիկը՝ Մերի Կիրակոսյանը ։

Օրը — 06.05.2022թ․

Ժամը — 12:00-13:00

Վայրը — Հարավային դպրոցի 1-2 դասարան

Մասնակիցներ — 1-ին դասարանցիներ և նրանք ովքեր ցանկանում են մասնակցել

Ընթացք


Առաջին 15 րոպեի ընթացքում զրույց-քննարկման միջոցով երեխաները կծանոթանան մնջախաղին։

  • ի՞նչ գիտեն մնջախաղի մասին
  • արվեստի ո՞ր ճյուղին է պատկանում
  • եղե՞լ են մնջախաղի թատրոնում
  • ի՞նչն է ամենից շատ տպավորվել

Հաջորդ 30 րոպեի ընթացքում երեխաները կսովորեն մնջախաղային մի քանի արտահայտչամիջոցներ:Վերջում կքննարկեն սովորածը, կկիսվեն իրենց տպավորություններով:

Արդյունքը ՝

Մնջախաղի վարպետաց դաս