Բարեկենդան

Բարեկենդանի ծեսի ժամանակ կխաղանք ազգային խաղեր, կներկայացնենք փոքրիկ խաղիկներ:

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում

Խնդիրներ

  • ազգային ծիսական երգերի, խաղերգերի ուսուցում
  • ծիսական խաղերի ուսուցում,
  • ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում,
  • Բարեկենդանի ներկայացում, ներկայացման երաժշտական ձևավորում:

Նախագծի ընթացք

Ուսումնասիրել Բարեկենդանի ծեսը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, խաղերը, որոնք իրագործվելու են: Ընտրել և ուսուցանել Բարեկենդանի ծեսին հատուկ ծիսական երգեր: Բարեկենդանի ներկայացման համար միասին ընտրել ազգային, ծիսական երգեր, պարերգեր, խաղերգեր՝ կատարելով երաժշտական ձևավորում: Խաղալ ազգային ծիսական խաղեր: Համապատասխան երաժշտության ուղեկցությամբ բեմականացնել կատակ-պարեր՝ օգտագործելով ինչպես պարային, այնպես էլ բեմականացված էլեմենտներ, թաշկինակներ, ձեռագործ ծիսական տիկնիկներ:

Արդյունքը

  • Ծիսական երգերի, խաղերգերի, պարերգերի ուսուցում
  • Ծիսական պարագաների պատրաստում
  • Սովորողները կլինեն ազգային մշակույթը կրողն ու  փոխանցողը:

Տոնական օրեր, տոնական եռուզեռ

Տեխնոլոգիա՝

Տեխնոլոգ՝ Մարիամ Մարտիրոսյանի հետ, կպատրաստենք «Գնացեք տեսեք» երգի հերոսների դիմակները։ Կպատրաստենք նաև Բարեկենդանի ակլատիզը։


Սովորում ենք տարբեր ազգային և բակային խաղեր:

Մեծ պասն եկավ, տես ինչ բերեց:
Խումբ._
Հիսուն օրեր հետը բերեց,
Սոխ ու սխտոր կանոն դրեց,
Փորիս հալը շատ վատ եղավ:
Բարով եկար, զեյթուն քեռի,
Հազար բարի օրհնած լոբի:
Բոլորը միասին.
-Եկանք ի Բարեկենդան, կերթանք ի Զատի~կ:
Ձեզ` Բարեկենդան, մեզ` բարի Զատիկ:

Տոնախմբությունն ավարտվում է ՙԳնացեք, տեսեք՚ երգով:

Ծեսը կարող է այլ ընթացք ունենալ: Պետք է հիշել և կարևորել` բարեկենդանի ծեսին բոլորն ուրախացել են, կատակել, երգել, պարել, կերել, խմել, խաղացել տարբեր խաղեր, կազմակերպել տարբեր ներկայացումներ, ծաղրել են բոլորին` տերտերին, հարսին, փեսային, թագավորին, դատավորին, միշտ ներկա են եղել  Ուտիս տատն ու Ակլատիզը, միշտ ուղտ են պարեցրել:

Բարեկենդանյան խաղեր

Ուտիս տատը ազատության, կերուխումի հովանավորն է:
Աքլորակռիվ

Աջ ձեռքով մեջքի կողմից բռնում են ծալված ձախ ոտքը և թռչկոտելով աջ ոտքի վրա` ուսով այնքան են իրար թեթևակի խփում, մինչև խաղացողներից մեկը վայր է ընկնում, պարտվում:

Գոմշակռիվ

Խաղացողները չորեքթաթ իրար հրում են ուսերով: Նույնը կատարում են կանգնած: Խաղում են կատակով` աշխատելով պարտվել:

Խաղ Նոզայ

Անհրաժեշտ պարագաները խորանարդիկներ կամ այլ իրեր են, որոնք իբր թե ուտելիք են, Նոզայի դիմակ, որևէ կենդանու` թղթից պատրաստված պոչեր, թել, արկղ:

Խաղի ընթացքը
Խաղին մասնակցում է 8 -10 երեխա: Հատակին թելով ուղղանկյուն են ստանում. Դա «սեղանն» է: Սեղանից 3-5 մետր հեռու դրվում է Նոզայի արկղը: Երեխաները  «սեղանին» շարում են «մրգերը» (խորանարդները) , մեկը դառնում է խաղավար և մյուսների հետ նստում  սեղանի» մոտ: Այնպես են նստում, որ սեղանի մի կողմը բաց մնա: Մեկն էլ Նոզայ է դառնում, կանգնում սեղանից հեռու` իր արկղի մոտ: Հնչում է պարային երաժշտություն: Պարելով գալիս է Նոզայը: Նա պարում է, ծամածռություններ անում` մյուսների ուշադրությունը շեղելու համար, հարմար պահ ընտրելով` փորձում է սեղանից «ուտելիք» փախցնել և գցել իր արկղի մեջ: Եթե մինչև երաժշտության ավարտը (այն կարող է դաստիարակն անջատե) Նոզայը կարողանում է խորանարդ փախցնել, մի պոչ է ստանում` որպես խրախուսանք, եթե չի  կարողանում, ուրիշն է դառնում Նոզայ: Եթե Նոզայը կարողանում է 2 անգամ պոչ ստանալ, փոխվում են «սեղանակիցները»:

Բարեկենդանի երգեր
Դան-դան
Պսակ-պսակ
Խնոցի
Գնացեք տեսեք
Էշ պատվական
Աղջկերք, պար բռնեցեք:
Փափուռի

Оставьте комментарий