Ճամփորդություն Ռուսական արվեստի թանգարան

Վայրը` Ռուսական արվեստի թանգարան

Թանգարանի հասցեն՝ Իսահակյան փող., 38 շենք(Կենտրոն վարչ. շրջան), Կասկադի հարևանությամբ 

Քարտեզը՝ այստեղ

Երթուղին, կանգառները / նկարագրել/ Դպրոց-թանգարան-Կասկադ-դպրոց

Մասնակիցները՝ 1.2 դասարանի սովորողներ

Ճամփորդության ղեկավարը՝ Մարինե Մանուկյան

Օգնականը՝ Մարյաննա Մկրտչյան

Ֆոտո-տեսա նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուն՝ Մարինե Մանուկյան

Ճամփորդության ամսաթիվը՝ փետրվարի 4-ին

Մեկնումը դպրոցից / ժամը/ 13:30

Ժամանումը դպրոց / ժամը/ 16:00

Ճամփորդության նպատակը՝ այսպիսի ճամփորդություններն ունեն ուսուցողական, ճանաչողական, ստեղծագործական նպատակ։ Զարգացնել երեխաների գեղեցիկը գնահատելու զգացողությունը, ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, տեսողական հիշողությունը, բանավոր խոսքը, արվեստի մասին գիտելիքները: Ինչպես նաև՝ սեր դեպի թանգարանային արվեստ, ճաշակ:

Նախապատրաստական փուլ․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրությունը՝ 

  • Դիտում են նախկինում սեբաստացի սովորողների թանգարան այցի մասին պատմող ֆիլմեր, մոտավոր պատկերացում կազմում այնտեղ իրականացվող ծրագրի մասին։
  • Վերհիշում ենք կանոնները, որոնք պետք է պահպանի թանգարանի այցելուն։
  • Ընտրում են այն ուսումնական ծրագիրը, որին ցանկանում են մասնակցել:

Իրակացման փուլ․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրությունը 

Ռուսական արվեսի թանգարանը վերջին տարիներին իր ավանդական էքսկուրսիաներին զուգահեռ անց է կացնում նաև ուսումնական ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ: Արվեստին նվիրված այդ նախագծերը գործնական, ուսումնական պարապմունքներ են նախադպրոցական և դպրոցական երեխաների համար:

Ուրախ ռուսերեն՝ տարվա եղանակները

Իրականացվող ծրագրերի մասին համառոտ տեղեկություն՝

«ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ»

«Տարվա եղանակները» խաղ-էքսկուրսիան նախատեսված է 1-4-րդ դսասարանի սաների համար: Թանգարանում ներկայացված բնանկարների միջոցով ընդհանուր գիտելիքներ  են  տրվում տարվա չորս եղանակների, ինչպես նաև բնության երևույթների վերաբերյալ։ Ծրագրի գործնական մասում երեխաները Պ. Չայկովսկու «Տարվա եղանակներ» երաժշտության ներքո ստեղծագործում են, ինչպես նաև կռահում հանելուկներ: 

  «ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ»

«Կենդանաբանական այգի» ծրագիրը նախատեսված է 1-4-րդ դսասարանի սաների համար: Բ. Գրիգորևի «Կենդանաբանակ այգի» նկարի միջոցով երեխաներին պատմում են կենդանիների մասին, սովորեցնում  նրանց սիրել և խնամել կենդանիներին և շրջակա միջավայրը: Ծրագրի գործնական մասում երեխաները խաղում են տարբեր ինտերակտիվ խաղեր տվյալ թեմայի համատեքստում: 

      «ԿՌԱՀԻՐ ՆԿԱՐԸ»

«Կռահիր նկարը» ծրագիրը նախատեսված է երեխաների, մեծահասակների և ընտանիքների համար: Ծրագրի նպատակն է ծանոթացնել  թանգարանային մշակույթին և էթիկային, հաղորդել տարրական գիտելիքներ արվեստի տեսակների, տեխնիկաների և ժանրերի վերաբերյալ: Գործնական մասում յուրաքանչյուրը ընտրում է  ցուցադրությունից մեկ առարկա և ազատորեն վերարտադրում այն: Ծրագրի ավարտին մասնակիցները պետք է կռահեն, թե որ նկարն են վերարտադրել իրենց ընկերները: 

« Ռուսական ավանդական նախշեր» 

«Ռուսական ավանդական նախշեր» կրթական ծրագիրը նախատեսված է 6-13 տարեկան սաների համար: Ծրագրի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ռուսական ավանդական նախշերին և գիտելիքներ տալ նախշերի մասին: Գործնական մասի միջոցով մսնակիցների մոտ զարգանում է տրամաբանական մտածողությունը, ուշադրությունը և տեսողական հիշողությունը: 

Ամփոփում․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրություն՝

Ուղիղ եթերներ, տեսաֆիլմեր, նկարապատումներ, պատումներ բլոգներում

Ուսումնական ռեսուրսներ

  • տեղեկատվական նյութեր ընթերցանության համար / երեխաների համար/ ՝ այստեղ
  • տեղեկատվական նյութեր ընթերցանության համար / ուսուցիչների, ծնողների համար/ ` Ռուսական Արվեստի Թանգարան

Նախագիծը ենթակա է փոփոխման։

Оставьте комментарий