Մայրենիի ֆլեշմոբ

Կրթահամալիրում իրականացվող ամենամսյա մայրենիի ֆլեշմոբին մասնակցեցին նաև 1.2 դասարանի սովորողներն իրենց ընտանիքաի անդամներով:

Հունվարին մասնակցել են 1.2 դասարանի 19 ընտանեկան դպրոցները՝

Ռաֆայել Խաչատրյան
Դանիել Տեր-Դավիթյան
Ես սիրում եմ ձմեռը, որովհետև ձմռանը Ձմեռ պապը բոլորին նվերներ է բերում, բոլորը ուրախ են լինում ու չարը դառնում է բարի:
Միքայել Խերունցյան
Ձմռանը ցուրտ է: Սիրում եմ երբ ձյուն է գալիս։Ընկերներիս հետ ձնեմարդ եմ պատրաստում ,սահնակով եմ սահում,ձնագնդիկ եմ խաղում։ Սիրում եմ պատուհանից նայել ինչպես են ձյան փաթիլները իջնում երկնքից ծածկելով սպիտակ սավանով ամբողջ քաղաքը։Անհամբեր սպասում եմ Նոր Տարուն,որ Ձմեռ պապիկը գա ինձ նվերներ բերի,երազանքներս իրականանա։
Լիլի Բեգլարյան
Ես շատ եմ սիրում ձմեռը ։ Քանի որ ձմռանը իմ ամենասիրելի տոնն է, Ամանորը։ ԵՍ այս տարի ստացել շատ նվերներ ։ Ամանորին գնացել եմ իմ տատիկների տուն։
Եվա Ղևոնդյան
Ռիթա Զէյթունեան
Իմ ամենասիրած հաճոյքներ մէկը որ պատուհանից դուրս եմ նայում եւ տեսնում եմ սպիտակ հագած ծառեր։
Էրիկ Զաքարյան
Ես էրիկն եմ Զաքարյան։ Առաջին ձմեռն էր դպրոցական։ Դասարանիս հետ գնացել էինք թատրոն, ձմեռ պապիկին նամակ էինք գրել, նվեր ստացա պլանշետ։ Նոր տարվա տոնածառը զարդարել եմ մայրիկիս հետ և վիդեո արել ( ծիծաղում է):
Գարիկ Հովհաննիսյան
Այս ձմեռը շատ լավներ:Իմ ձեռ որ ես գնացի կարատեի Հայաստանի առաջնությանը և գրավեցի առաջին տեղ:Հետո եկավ նոր տարին ես ձմեռ պապիկից ստացա զինվորրի համազգեստ,փազլ և սեղանի խաղ:Հետո գնացի դպրոց և այնտեղ ճամբար էր և մենք այնտեղ խաղեր էնք խաղում:
Ալեքս Չաղլասեան
Ձմեռը իմ սիրելի եղանակն է որովհետև իմ ծնունդս է և միևնույն ժամանակ ամանոր է և բոլորը ստանում և նվիրում են իրար գեղեցիկ նվերներ ։
Արինա Սարգսյան
Ձմեռը հեքիաթային ժամանակ է: Գլխավոր իրադարձությունը Նոր Տարին է: Ձմեռը անհամբեր սպասում ենք նաև ձյան համար, այն մեզ պարգևում զվարճալի և դրական էմոցիաներ։
Դավիթ Աբովյան
Մարիա Մարտիրոսյան
Եղանակներից ամենաշատը սիրում եմ ձմեռը, քանի որ ձմռանը ձյուն է գալիս, խաղում եմ ձնագնդիկով, պատրաստում եմ ձնեմարդ, սահում եմ սահմանով։ Տոներից ամենաշատը սիրում եմ Ամանորը, Սուրբ ծնունդը և Տյառնընդառաջը։ Ամանորը ձմեո պապն է հյուր գալիս, բերում շատ նվերներ։
Էրիկա Ավեյան
Ես շատ եմ սիրում ձմեռը, քանի որ իմ ամենա սիրած և սպասված տոնը ձմրանն է՝ Նոր տարին, մեծ սիրով եմ զարդարում տոնածառը և սպասում ձմեռ պապիկի նվերներին, սիրում եմ նաև դրսում ընկերներիս հետ խաղալ ձնագնդի և պատրաստել ձնեմարդ։
Սամվել Բաբայան
Ռոբերտ Կիրակոսյան
Ես ծնվել եմ հունվարին, ստացել եմ և՛ ամանորյա, և՛ ծննդյան նվերներ։ Շատ եմ սպասում հաջորդ ամանորին և ծննդյանս տարեդարձին։
Միքայել Շիկանյան
Լավ ես գնացել եմ սարեր ես սողացել եմ։
Արաքսի Ավետիսյան
Երբ ձյուն է գալիս, ես խաղում եմ ձնագնդիկ ու սարգում ձնեմարդ։
Տրդատ Հովհաննիսյան
Ձմեռը իմ սիրելի տարվա եղանակն է։ Ես մայրիկիս հետ զարդարել եմ մեր տան տոնածառը։ Ամանորյա գիշերը ընտանիքիս հետ հիյացել ենք հանրապետության հրապարակի մեծ տոնածառով։ Նոր տարվա գիշերը ձմեռ պապիկը ինձ նվիրել է ճամպրուկով լեգո։
Գոռ Այվազյան

Ֆլեշմոմբի ամփոփ ֆայլը տե՛ս այստեղ:

Оставьте комментарий