Այց Մարտիրոս Սարյանի տուն -թանգարան

Ազգագրական փառատոնի շրջանակում ճամփորդում ենք Մարտիրոս Սարյանի տուն -թանգարան։Այնուհետև սովորողները Մարտիրոս Սարյանի անվան պուրակում ներկայացնում են ճամբարի ընթացքում սովորած պարերը և պարերգերը։

Վերնագիրը — «Թանգարանը որպես ուսումնական բաց հարթակ»

Համակարգող՝ Մարինե Մանուկյան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 դասարանի «Պրպտիկ» ջոկատ

Օր ՝ հունվարի 31

Վայրը՝ Մ. Սարյանի տուն-թանգարան

Նպատակը և խնդիրները.
Սովորողներին ներկայացնել Սարյանի արվեստը, ծանոթանալ Սարյան-արվեստագետի կյանքի, ստեղծագործությունների հետ:

Սովորողների մոտ ձևավորել  թանգարանային  միջավայրում նոր բաներ սովորելու կարողություններ և հմտություններ:

Թանգարանային էթիկայի կաննոներ սովորելու և հետևելու յուրացում ու կիրառում։

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում

Ընթացք՝ Սովորողները նախապես տեղեկութուններ են հավաքում Մ. Սարյանի մասին, ծանոթանում նկարչի գործերին, դիտում տեսաֆիլմեր, ֆիլմեր:

  • Ո՞վ է Մարտիրոս Սարյանը
  • Հարավային դպրոցից Մ. Սարյանի տուն-թանգարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը տուն-թանգարան

Այնուհետև այցելու ենք նկարչի տուն-թանգարանը

Ակնկալվող արդյունքները

Ծանոթանում ենք թանգարանին:
Շրջում թանգարարանում, կտավների օգնությամբ գույներն ու ձևերը առանձնացնում։

Անհրաժեշտ պարագաներ՝
ֆոտոխցիկ, փոքրիկ ճամփորդական պայուսակ

Արդյունքը՝
Ֆոտոպատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Նախագիծը ենթակա է փոփոխման։

Նախապատրաստական փուլ՝

Սարյանը Էրիկի աչքերում



Տրդատը պատմում է Սարյանի մասին


Ռոբերտը պատմում է Սարյանի մասին

Оставьте комментарий