Եվա Ղևոնդյան

Ղազարոս Աղայան․ Ատամը փոխած

https://youtube.com/shorts/DKcyrkX3q3o?feature=share

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ: