Գարնանային թափառումներ

Ուսումնական ճամփորդություն դեպի Կասկադ

Դասվար՝ Մարինե Մանուկյան

Օգնական՝ Սյուզաննա Դանիելյան

Ճամփորդության վայր` Կասկադ


Ճամփորդության օրը`
29.03.2022
Ճամփորդության սկիզբը` 12։30-15։00

Նպատակը՝

Բարձունքի հաղթահարում, «Ձոն մայրիկի» նախագծի իրականացում։ Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, ազգային երգ ու պարի տարածում, գարնանային քայլարշավ:

Խնդիրները

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում

Անհրաժեշտ պարագաներ՝

Ճամփորդական պայուսակ, գլխարկ, ջուր, չոր ու խոնավ անձեռոցիկներ, աղբի տոպրակ և ձեռնոց,գուաշներ,թղթեր։

Նախապատրաստական աշխատանք՝

  • ճամփորդական պայուսակի նախապատրաստում
  • Քննարկում 《Ի՞նչ է անհրաժեշտ ,որ լինի իմ ուսապարկում》

Նախագծի իրականացման նկարագրությունը

Սովորողները

  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
  • Երաժշտական գործունեություն և պար
  • Քայլարշավ
  • Հանրօգուտ աշխատանքի իրականացում /մաքրում են տեղանքը/
  • Մայրիկների դիմանկար Կասկադում

Ակնկալվող արդյունքները

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի դասարանական բլոգում և ենթակայքում։

  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը:
  • Շրջակա միջավայրին մասնակից են դարձնում շրջապատին
  • Սովորողները դիմանկարները կնվիրեն մայրիկներին

Նախագիծը ենթակա է փոփոխման։

Оставьте комментарий