ԱՂԱՅԱՆ +ՌՈԴԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ

Ժամանակացույց՝ մարտի 16-ից ապրիլի 12-ը

Նպատակն ու խնդիրները

  • Խրախուսել ընթերցանությունը, զարգացնել ստեղծագործական երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը:
  • Ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների բնութագիրը:
  • Ձևավորել սեփական մտքերը, զարգացնել կարծիք արտահայտելու կարողություն, հաղորդակցական կարողություններ:
  • Զարգացնել սովորողի բանավոր խոսքը, ինքնուրույն, խմբային աշխատելու կարողությունը:

Գործողությունների  ընթացքը՝

  • Ռոդարի և մեդիա՝ սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են, պատումը ձայնագրիչով ձայնագրում:

Ռոդարիական  հնարքների կիրառում՝

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների խառնաշփոթ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր

Հնարների կիրառման արդյունքը՝ ռադիոթողարկումների տեսքով:

Հեքիաթներ՝ Պաղպաղակե դղյակը  ,  Թարս հարցեր  ,  Կապույտ լուսացույցը, Կոնֆետի անձրևը, Շոկոլադե ճանապարհը…

Մուլտֆիլմերի դիտում քննարկում՝  Ցրված Ջովանին  ,  Չիպոլինոյի արկածները:

Ստեղծագործությունները`

  • Ղ․ Աղայան՝ Արևի հրամանը
  • Ղ․ Աղայան՝ Արևի ճառագայթները
  • Ղ.Աղայան՝ «Ամենաուժեղը»
  • Ղ. Աղայան՝ «Արև, արև»
  • Ջ․ Ռոդարի՝ Կոնֆետի անձրևը
  • Ջ․ Ռոդարի՝ Ոչ մի բանից մարդուկը
  • Ջ. Ռոդարի՝ «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»
  • Ջ. Ռոդարի՝ «Այ քեզ շաբաթ»
  • Ղ. Աղայան՝ «Մանուշակ»

Ուսումնական նյութեր.

Աղայանի մանկական ստեղծագործություններ

Ջանի Ռոդարի

Նախագծի ամփոփումը՝ բլոգում, կայքում

Оставьте комментарий