Աշխատանք մենթոր- ուսուցչի հետ

Աշխատում եմ Հարավային դպրոցի դասվարի՝ Մոնիկա Տոնոյանի հետ։Միասին աշխատում ենք դեռ օգոստոս ամսից։Ըստ ուսումնական օրացույցի կազմել ենք դասարանական օրացույց և մշակել տվյալ ամսվա նախագծերը։Շտկել ենք բլոգի թերությունները։Ունեցել ենք միասին իրականացրած ճամփորդություններ։Միասին աշխատանքը ստացվում է շատ արդյունավետ և ուսուցանող։

Միասին ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները՝

  • ուսումնական պլանը
  • ուսումնական օրացույցը
  • ուսումնական նախագծերը
  • ուսումնական ճամփորդությունը
  • կարգերը

Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին դպրոց եկել եմ 09:00- ից և մասնակցել դասապրոցեսին։Մշտապես մասնակցել եմ առավոտյան ընդհանուր պարապմունքին։Դասվար՝ Մոնիկա Տոնոյանը ներգրավել է ինձ ուսումնական գործընթացին։Օգնել եմ Մոնիկա Տոնոյանին սովորողներին անհատական մոտեցման հարցում։

Ինձ դուր է գալիս դասվարի աշխատանքը, հասցրել եմ ճանաչել բոլոր սովորողներին,ճանաչել եմ նրանց ընդունակություններին և կարող եմ ցուցաբերել անհատական մոտեցում։

Նոյեմբերին նախատեսում ենք առավել շատ դասերի իրականացում և անցում երկարացված օրվա կազմակերպչի գործունեությունից դասվարի գործունեության։

Оставьте комментарий