Այց Թումանյանի թանգարան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ

Դասվար՝ Մարինե Մանուկյան

Պատասխանատուներ՝ Մարինե Մանուկյան, Մարիամ Աստվածատրյան

Ճամփորդության վայրը՝ Հովհաննես Թումանյանի թանգարան

Հասցեն՝ Մոսկովյան 40

Ժամկետը՝ ապրիլի 7 ժամը՝ 12։00-15։30

Նպատակը՝ ճանաչողական, ուսումնական

Ընթացքը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում սովորողներն արդեն ծանոթ են Թումանյանի ստեղծագործություններին, այցելելով տուն-թանգարան՝ գիդի ուղեկցությամբ կշրջենք, կծանոթանանք Թումանյանի կյանքի, գործունեության հետ , կտեսնենք իրեր և առարկաներ, որոնք պատկանել են նրան: Միասին բերանացի կասենք Թումանյանի ստեղծագործություններից: Կդիտենք 3D ֆորմատով մուլտֆիլմ:

Մեկնումից առաջ սովորողների հետ անդրադառնալու ենք ճամփորդական կանոններին, քարտեզի միջոցով ուսումնասիրելու ենք վայրը: Ճամփորդության ընթացքում հետևելու ենք ժամանակին ու այն փողոցներին, որոնցով անցնելու ենք: Նախապես կդիտենք Հովհաննես Թումանյանի թանգարանում Վիրտուալ շրջայց տեսանյութը։

Թանգարանի բակում կոմիտասյան երգերի փոքրիկ համերգ-ներկայացում։«Գնացեք , տեսեք» երգի բեմականացում դերային դիմակներով։

Ծրագիր՝

«Գնացեք տեսեք»

Նախապատրաստական փուլ՝

Սովորողները ընտրում եմ Թումանյանի ստեղծագործություններից մեկը և բեմադրում ընտանիքի անդամների հետ։

Լեգո ներկայացում

Էրիկ Զաքարյան

« Շունն ու կատուն » .Սարգսյան Արինա ընտանեկան դպրոց

Ճամփորդները

Սուտասանը

Անխելք մարդը

Հ.Թ. «Ծիտը»

Չարի վերջը

Կանանչ ախպեր

Լուսաբացին

Հ. Թ. «Չարի Վերջը»

Հ.Թ. «Ուլիկը»

  • Ճամփորդական պայուսակ
  • Հարմարավետ ուսապարկ
  • Գլխարկ
  • Հեռախոս կամ ձայնագրիչ
  • բրդուճներ,քաղցրավենիք
  • Տեխնոլոգիական դիմակներ

Ընթացքը կամփոփվի դասարանական բլոգում, ենթակայքում։

Արդյունքը ՝

Թումանյանի թանգարանում

Оставьте комментарий